Հասարակություն

Գրանցվել է «.հայ» հայատառ դոմենը

«ICANN» կազմակերպությունը որոշել է գրանցել համացանցային «.հայ» հայատառ  նոր դոմենային անունը:  «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը  3-6 ամիս կտեւի, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից։

Նոր դոմենի գրանցումը հնարավորություն կտա մարդկանց իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։ Հայատառ դոմենի կիրառումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական  տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից  բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում:

Այժմ գործածվող «.am» դոմենային անունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ում կվերապահվի նաև «.հայ» դոմենային անունը գրանցելու իրավունքը:

Կարդացեք նաև

Back to top button