
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին շնորհվել է ԱՊՀ- ում գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ: Որոշումն ընդունվել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ ակնկալվում է, որ բազային կազմակերպության կարգավիճակի շնորհումը հնարավորություն կընձեռի ընդլայնել և ամրապնդել ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցությունը և իրականացնել բարձր որակավորում ունեցող մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում:




