Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Ուշադրություն

Մարտի 1-2-ին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը ԵրևանումԵղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մարտի 1-2-ը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերումԵղանակը ՀՀ մարզերումԵղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button