Հանրամեդիա

Մեդիայում կեղծիքի քանակը պայմանավորված է «քաղաքական փողի» մեծ ներարկումներով․ «Հանրամեդիա»

Սուտը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան ավելի հեշտ է գեներացնել։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «Ինֆոքոմ» լրատվականի գլխավոր խմբագիր Սևակ Մամյանը։ Նրա խոսքով, որպեսզի լրատվական դաշտը լինի ավելի մաքուր, հարկավոր են ռեսուրսներ։ Շուկան փոքր է, և քաղաքական փողը կարողանում է ազդել։

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։

1in. am կայքի քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանն էլ կարծում է, թե այսօրվա սուտ տարածողները Գեբելսի լավագույն աշխատողներից են։ «Փաստերի ստուգումը երկար, շատ դեպքերում անշնորհակալ գործ է»,— նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button