Միջակությունները վերածվում են կուռքերի և դա լրջագույն խնդիր է: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Լևոն Սարդարյանն ու Ղազանչյանը զրուցում են թատրոնի, մշակույթի, հանրության վերաբերմունքի մասին։
Ղազանչյանի խոսքով, թատրոնում հանդիսատեսի մակարդակը ընկել է։ «Դպրոցից է գալիս, թե ինչ երեխաներ են դաստիարակում»,— նշել է բանախոսը։




