Սուրճ ու սեր առավոտից

Լավատեսների միջազգային օր. սովորենք լավատես լինել նույնիսկ մարտահրավերների մեջ. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. Տաթև Նահապետյան` կլինիկական հոգեբան:

Թեման. Ամեն տարի փետրվարի 27-ին նշվում է դրական և կյանքը հաստատող տոն՝ Լավատեսների միջազգային օրը: Թեև այն պաշտոնապես որևէ կառույցի կողմից չի ճանաչվում, սակայն դրա կարևորությունն ու արդիականությունը դժվար է գերագնահատել։ Սթրեսի, հակամարտությունների և անընդհատ ճգնաժամերի մեր դարաշրջանում առավել քան երբևէ կարևոր է կարողանալ տեսնել կյանքի գույները, պահպանել ներքին հավասարակշռությունը և զարգացնել լավատեսությունը:

Հաղորդման ընթացքում կզրուցենք՝

  • Ի՞նչ է լավատեսությունը հոգեբանական տեսանկյունից
  • Կարո՞ղ ենք արդյոք սովորել լինել լավատես
  • Ինչպե՞ս պահպանել դրական մտածողությունը բարդ ժամանակներում
  • Ինչպե՞ս է լավատեսությունը ազդում մեր առողջության և կյանքի որակի վրա

Օրվա տեղեկատվական բլոկ

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Կարդացեք նաև

Back to top button