Միջազգային

ՀԱՄԱՍ-ը պատրաստվում էր սպանել Իսրայելի ԱԳ նախարարին

Իսրայելի իրավապահները 4 պաղեստինցու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Նրանցից 3-ը ՀԱՄԱՍ-ի անդամներ են, գրում է Ալ Արաբիան: Պաղեստինցիները տեղեկություններ են հավաքել նախարարի տեղաշարժի մասին և մտադիր էին հարձակվել նռնականետի կիրառմամբ: Ձերբակալվածները խոստովանել են իրենց մտադրությունը:

Back to top button