Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Սևակ Հակոբյան:
Օրվա թեման. Չշտապելու միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 26-ին։ Այն հորդորում է կանգ առնել, դանդաղեցնել կյանքի տեմպը, վայելել պահը, խուսափել ավելորդ շտապողականությունից և լիցքաթափվել։ Նպատակն է հիշեցնել ապրել «այստեղ և հիմա» սկզբունքով, հանգստանալ և վերագտնել ներքին հավասարակշռությունը:
Հյուր. Գեղանկարիչ, բեմանկարիչ Արեգ Միրիջանյան: Թեման. Մարտի 9-ից 11-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Անդեմ խաղ» (Face Less Game) ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի գլխավոր թեման անհատականության կորստի մասին է մի դարաշրջանում, երբ համընդհանրությունն ու ստանդարտացումը դառնում են նորմա։ Մարդիկ ավելի ու ավելի են կորցնում իրենց «դեմքը»՝ որպես եզակիության և ներքին ամբողջականության խորհրդանիշ։
Օրվա տեղեկատվական բլոկ
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




