Ձեր փաստաբանը

Ի՞նչ է ցույց տալիս ՄԻԵԴ 2025թ․-ի տարեկան զեկույցը Հայաստանի մասին․ «Ձեր փաստաբանը»

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր՝ 2025 թվականի տարեկան զեկույցը։ Զեկույցի՝ կոնֆլիկտների հետ կապված միջպետական գանգատների հատվածում Հայաստանը ևս հիշատակվել է, մասնավորապես՝ չորսը՝ ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ, մեկը՝ ՀՀ կողմից Թուրքիայի դեմ, երկուսը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ, որոնք քննության փուլում են։ Ինչպես նաև 2025 թվականի վերջի դրությամբ ՀՀ դեմ ՄԻԵԴ-ում ներկայացված ու քննվող 941 գանգատ էր առկա։ Թեև այս մասին խոսվել է, այնուամենայնիվ կարճ անդրադառնանք միջպետական գանգատների բովանդակությանը և ի՞նչի մասին են խոսում այս թվերը վերջին տարիների կտրվածքով։
  • Եկեք պարզաբանենք, որ միջպետական գանգատների քննության առարկա կարող են լինել ոչ միայն տարածքային պահանջները։ Օրինակ, քննվող միջպետական գանգատներից են՝ Սլովակիան ընդդեմ Բելգիայի, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության և այլն։ Բացի նշվածից, ի՞նչ պահանջներ կարող են ներկայացվել միջպետական գանգատների մակարդակով։
  • Արդեն նշվեց ՀՀ կողմից ներկայացված հինգ միջպետական գանգատների մասին։ Խնդրում եմ անդրադառնանք դրանց քննությանը և նշենք, թե ո՞ր փուլում են գտնվում և ե՞րբ է մոտավոր ակնկալվում ՄԻԵԴ կողմից նշված գանգատներով որոշումների կայացումը։
  • Իսկ ի լրումն միջպետական գանգատների, ի՞նչ անհատական գանգատներ կարող են ներկայացվել ՄԻԵԴ։
  • Ինչ վերաբերում է անհատական գանգատներին, ապա Հայաստանի դեմ գործերով կայացվել է 23 վճիռ, որոնցից 22-ում արձանագրվել է առնվազն մեկ խախտում։ Իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարի Հայաստանի դեմ ներկայացված և դատական կազմին փոխանցված գանգատների թիվը կազմել է 189։ Խնդրում եմ նշեք, թե ՄԻԵԴ 22 վճիռներով Կոնվենցիայի ո՞ր հոդվածներով են արձանագրվել խախտումներ,կրկին Կոնվենցիայի 6-րդ հոդվա՞ծն է։
  • Իսկ ո՞ր պետությունների դեմ են արձանագրվել ամենաշատ ու ամենաքիչ խախտումները ՄԻԵԴ-ում։ Կարծես թե Հայաստանի համար վերջին ցուցանիշով վատ չէ վիճակը, քանի որ 2025 թվականին այն կազմել է 0.61 գանգատ յուրաքանչյուր 10,000 բնակչի հաշվով։
  • ՄԻԵԴ կողմից անհատական դիմումների քննության հետ կապված առկա է վստահություն, նույնը կարելի՞ է ասել միջպետական գանգատների հետ կապված։

«Ձեր փաստաբանի» տաղավարում «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, ՄԻԵԴ հարցերով փորձագետ Աննա Մարալյանն է։

Կարդացեք նաև

Back to top button