
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում առկա ճգնաժամից դուրս գալու միջոց։ Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:
«Իշխանութիւններու հետ հաշտութեան եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականութիւնը կրնայ հանդիսանալ անցումային լուծում մը»,- ասվում էուղերձում:
Նշվում է նաև, որ սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել որոշ ընդդիմադիր հոգևորականներ։ Սա, Մաշալյանի կարծիքով, կարող է հող նախապատրաստել «կառավարութեան հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղութեամբ»։
Մաշալյանն առաջարկել է նաև սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։




