
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Վթարի հետևանքով վիրավորվել է 2 մարդ, որոնք հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ վթարի մեղավորը եղել է Դավութօղլուին ուղեկցող ավտոմեքենաներից մեկի վարորդը, ով կորցրել է կառավարումը:




