Հասարակություն

Բջջային հեռախոսներով սոցցանցերի ստուգումը ծանրաբեռնում է ողնաշարը. գիտնականներ

Surgical Technology International Surgical Technology International գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ բջջային հեռախոսներով սոցցանցերի ստուգումը մեծապես ծանրաբեռնում է ողնաշարը: Դա կարելի է համեմատել մթերքներով լի 6 փաթեթներ տանելու հետ:

Ամերիկացի վիրաբույժ Քենեթ Հանսրային հաջողվել է պարզել ծանրաբեռնվածության աստիճանը մարդու ողնաշարի համակարգչային մոդելավորման շնորհիվ: Գիտնականի տվյալներով՝ ձգողականության հաշվին ճնշման ուժը մեծանում է գլուխը թեքելու անկյան հետ միասին:

«Երբ գլուխն առաջ է հակվում, պարանոցի վրա ճնշում գործադրող ուժը մեծանում է: Գլուխը 15 աստիճանով թեքելու դեպքում ծանրաբեռնվածությունը մեծանում է 12 կգ-ով, 30 աստիճանի դեպքում՝ 18 կգ-ով, 45 աստիճանի դեպքում՝ 22 կգ-ով և 60 աստիճանի դեպքում՝ 27 կգ-ով»,- ասել է վիրաբույժը:

Back to top button