
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ԱԺ- ն այսօր 61 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, քվորումի բացակայության պատճառով չի ընդունել կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Քվորումը չահապովվեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։
Նույն կերպ տապալվել է նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրանը հայտարարել է, որ ներկայացված օրինագիծը ոլորտում առկա խնդիրները որեւէ կերպ չի կարգավորում, ուստի ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը: ԲՀԿ խմբակցությունից էլ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, թե նախագիծն իրականում թալան է: Քվեարությանը մասնակցել է միայն ՀՀԿ- ն։ Այս օրինագիծն էլ մերժվել է 57 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ կրկին քվորումի բացակայության պատճառով։
Փոխարենը՝ խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու օրենքը եւ երկրորդ ընթերցմամբ՝ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության նախագիծը:




