Արդեն100 տարի

Խոսքի արվեստի նվիրյալը. Հայկուհի Գարագաշի մշակութային ժառանգությունը. «Արդեն 100 տարի»

Տասնամյակներ առաջ «Ռադիոբեմի լույսերը» հաղորդաշարի թողարկումներից մեկն անդրադարձել է տաղանդավոր դերասանուհի և ասմունքող, այսօր, գրեթե, մոռացված Հայկուհի Գարագաշին:

Նա ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում, սովորել է Օվի Սևումյանի թատերական ստուդիայում և աշխատել Զուբալովի անվան ժողովրդական թատրոնում։

1924 թվականին, տեղափոխվելով Հայաստան, նախ աշխատանքի է անցել Գյումրիի (այն ժամանակ՝ Լենինական) թատրոնում, ապա միացել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական կազմին, որտեղ հիմնականում մարմնավորել է երկրորդական դերեր։

Շուտով Գարագաշը գտավ իր տաղանդի դրսևորման լավագույն ոլորտը՝ ասմունքը: Խոսքի արվեստի և լեզվի շքեղության պահպանման գաղտնիքները նա մեծ սիրով փոխանցեց Թատերական ինստիտուտի իր սաներին:

Այսօր Հանրային ռադիոյի ձայնադարանում հուսալիորեն պահպանվում են Հայկուհի Գարագաշի բացառիկ ընթերցումները՝ որպես մշակութային արժեքավոր ժառանգություն:

Կարդացեք նաև

Back to top button