
ԵԽԽՎ մշտական կոմիտեն դատապարտել է Ադրբեջանին, որը ԵԽ դատապարտյալների արտահանձնելու կոնվենցիան օգտագործելով՝ ադրբեջանական զինվորին անմիջապես ազատ է արձակել։ Խոսքը 2004- ին Բուդապեշտում քնած հայ զինվորին կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին է, որին հունգարական իշխանություններն արտահանձնեցին Ադրբեջանին։
ԵԽԽՎ մշտական կոմիտեն ընդունելով, որ «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն անդամ երկիրն ունի դատապարտված անձանց ներելու շնորհելու կամ համաներում կիրառելու ինքիշխան իրավունք, միաժամանակ հիշեցնում է միջազգային հարաբերություններում բարիդրացիության սկզբունքների մասին, որից պետք է բխել Վիեննայի կոնվենցիայի, միջազգային պայմանագրերի եւ օրենքի գերակայության նպատակները։




