
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, համապատասխան հաղորդագրություն է հրապարակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։




