Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր` դերասանուհի Քնարիկ Զաքարյան:
Այսօր խոսելու ենք Բարության պատահական դրսևորումների օրվա մասին: Տոնը նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին և հանդիսանում է միջազգային բարեգործական կազմակերպությունների կարևոր նախաձեռնություններից մեկը:
Այն սկիզբ է առել ԱՄՆ-ում, սակայն այսօր ունի համաշխարհային նշանակություն՝ միավորելով մարդկանց անկախ քաղաքացիությունից, ազգությունից կամ կրոնական համոզմունքներից:
Արևմտյան երկրներում այս օրը ավանդաբար կազմակերպվում են բարեգործական միջոցառումներ, մարաթոններ և հատուկ նախաձեռնություններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Ինչպես միշտ, մեր առավոտը հագեցած է լինելու նաև տեղեկատվական բլոկով
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:
Սուրճը պատրաստեք, բարությունն՝ էլ ավելի պատրաստ սպասում ենք ձեզ եթերում:




