ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռը դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումն ու երկրից ելքի արգելքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու որոշումը։

Հայտարարությունում նշվում է, որ Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող գործողությունները «անհիմն և անօրինական են» և կրում են «ընդգծված քաղաքական բնույթ»։

Մայր Աթոռի գնահատմամբ՝ «իշխանությունները հակասահմանադրական և հակաօրինական միջամտություն են իրականացնում Եկեղեցու ներքին կյանքին՝ խոչընդոտելով Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը»։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ այս քայլերն անհարգալից վերաբերմունք են միլիոնավոր հավատացյալների և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, որը բնութագրվում է որպես հայոց պետականության «անսասան հենասյուն»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է արել անհապաղ վերանայել Կաթողիկոսի, ինչպես նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները՝ նշելով, որ դրանք պառակտում են հասարակությունը և վնասում պետության հեղինակությանը։

Կարդացեք նաև

Back to top button