Հասարակություն

«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

«Մարտի 1»-ի վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու նախկին պաշտոնյայի նկատմամբ` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանին, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կարդացեք նաև

Back to top button