ԿարևորՀասարակություն

Որոշ շրջաններում տեղումներ, մառախուղ, մերկասառույց. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 13-ը

Այսօր` փետրվարի 13-ի առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին մերկասառույց է։ Առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում` մառախուղ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մինչեւ փետրվարի 16-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը մինչեւ փետրվարի 17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մինչեւ փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Ցերեկը` +6 +8, երեկոյան` +4 +6, գիշերը` +3 +5 աստիճան։

Երեւանում ամենատաք փետրվարի 13-ն արձանագրվել է 1979 թվականին` 16.4°C, ամենացուրտը` 1972 թվականին` 22.6°C։

Կարդացեք նաև

Back to top button