Միջազգային

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա

Ռուսական կողմը չի ծրագրում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին, այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է, որ շարունակվում է աշխատանքը Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։

Կարդացեք նաև

Back to top button