Ցածր ենթամշակույթը նորմա դարձնելու պատասխանատվությունը նաև լրագրողներինն է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Լևոն Սարդարյանն ու մշակութային մարդաբանը զրուցում են ընտրությունների ժամանակ հանրության վարքաբանության, հայհոյախոսության, միմյանց վիրավորելու դրսևորումների մասին։
Թադևոսյանի խոսքով, ընտրական շրջանում հասարակությունը դուրս է գալիս իդեալական ինքնանկարագրության պատկերից։




