
Ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչը որակազրկվել է Միլան-Կորտինայի Ձմեռային օլիմպիական խաղերից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային Օլիմպիական կոմիտեին։
Որակազրկման պատճառ է դարձել մարզիկի սաղավարտը, որի վրա պատկերված էին Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի մարզիկների հիշատակին նվիրված պատկերներ։
ՄՕԿ-ը հայտարարել է, որ այդ ձևավորումը չի համապատասխանում օլիմպիական կանոնակարգին։
ՄՕԿ-ը նշել է, որ մարզիկը կարող էր կրել սև ժապավեն՝ որպես սգո նշան, ինչպես նաև սաղավարտը ցուցադրել մարզումների ընթացքում։ Բացի այդ, նրան առաջարկվել է ցուցադրել սաղավարտը մրցումից անմիջապես հետո՝ խառը գոտիով անցնելիս, սակայն մարզիկը հրաժարվել է այդ հնարավորությունից։
Հերասկևիչին որոշման մասին տեղեկացրել են վաղ առավոտյան՝ մրցումների մեկնարկից առաջ, սահնակային սպորտի մրցավայրում ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրիի հետ հանդիպումից հետո։




