
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» որոշումը։
Ըստ այդմ՝
«Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար սահմանվել է 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ 1 րոպե եթերաժամի համար,
«Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ 1 րոպե եթերաժամի համար։
Հանրային լսողական հեռարձակողի՝ Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ 1 րոպե եթերաժամի համար։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նաեւ հաստատել է «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։




