
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։
Նեթանյահուն հայտարարել է, որ քննարկումների ընթացքում կներկայացնի Իսրայելի դիրքորոշումը՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել Իրանի ուրանի հարստացումը, այլև սահմանափակել նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և աջակցությունը ՀԱՄԱՍ-ին ու Հեզբոլլահին։
Իրանը պատրաստակամություն է հայտնել սահմանափակել միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, սակայն մերժել է այլ պահանջներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ իր երկիրը «չի զիջի նրանց չափազանց պահանջներին»։
Սա Նեթանյահուի վեցերորդ այցն է ԱՄՆ՝ Թրամփի պաշտոնավարման ընթացքում։




