
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի Կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:




