Տնտեսական

Գործադիրը կաջակցի մասնավոր ընկերությանը 16 հա ջերմոցային տնտեսություն կառուցելու հարցում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» 

Հայաստանի կառավարության աջակցությամբ մասնավոր ընկերությունը Կոտայքի մարզում նախատեսում է կառուցել 16 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Այդ նապատակով գործադիրը երեք տարով կհետաձգի «Պրոգրես Ագրո» ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարումը:Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդնել 7.8 մլրդ դրամ, որից մոտ 5.8 մլրդը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը: Ակնկալվում է ներդնել եվրոպական երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.59 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 170 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015թ.– 135, 2016թ.- 140 և 2017թ.-145 հազ. դրամ: «Ջերմոցային տնտեսության կառուցումը և շահագործումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղմթերքների նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում, օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները, կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

 

Կարդացեք նաև

Back to top button