Միջազգային

Լավրով.Մոսկվան մտադիր չէ խնդրել արևմտյան երկրներին վերացնել պատժամիջոցները

Մոսկվան մտադիր չէ խնդրել արևմտյան երկրներին վերացնել պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Պատժամիջոցներն, ընդհանրապես, մեր ընտրությունը չէ, սակայն չենք պատրաստվում խնդրել արևմտյան երկրներին վերացնել դրանք, չնայած մեզ պարբերաբար այդ մասին ակնարկում են. եկեք որոշակի չափորոշիչներ մշակենք, մենք ձեզ կասենք՝ ինչ եք անելու, իսկ դրա դիմաց կվերացնենք պատժամիջոցները»,-հայտարարել է Լավրովը:
Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարն հայտարարել է, թե Ռուսաստանը չի ձգտում դիմակայության Եվրոպայի հետ:

Back to top button