Մշակույթ

Թատրոնին դեկլարատիվ օրենքներ պետք չեն

Ալիսա Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

 

Տասը տարվա անպտուղ քննարկումներից հետո ԱԺ-ում վերջերս կրկին հայտնվել է «Թատրոնի մասին» օրենքի նոր նախագիծ: Հեղինակը ՕԵԿ խմբակցության  ղեկավար  Հեղինե Բիշարյան է, ով  ԱԺ համապատասխան հանաձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ վստահեցրել է, որ ներկայացրել է լավ մշակված նախագիծ, որի շուրջ ասելիք այլևս չկա:

Նշենք, որ ըստ մամուլի մեր գործընկերների, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը բացասական է արտահայտվել նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ «2008 թվականից աշխատում եմ նախարարությունում և նախագծի շուրջ ոչ մի քննարկում չի եղել»։

«Թատրոնի մասին» օրենքի վերջին նախագծից անտեղյակ է նաև Հովհ, Թումանյանի անվան  տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար  Ռուբեն Բաբայանը, ով քաջածանոթ է այդ օրինագծի տասնամյա դեգերումներին։

Բաբայանի ձևակերպմամբ թատրոնին դեկլարատիվ օրենքներ պետք չեն: Պետք են գործնական օրենքներ կամ էլ գործող օրենքներում անհրաժետ փոփոխություններ, որոնք կբխեն այս ոլորտի առանձնահատկություններից:

Կարդացեք նաև

Back to top button