ԿարևորՀասարակությունՄիջազգայինՏեսանյութեր

Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. 7 տարի առաջ նրա մասին տեսանյութը իրարանցում առաջացրեց սոցցանցերում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահները երկուշաբթի ստացել են ծանուցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Միշել Բաչելետի թեկնածության առաջադրման մասին, հայտնել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Լա Նեյս Քոլինզը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատարի եւ Չիլիի նախկին նախագահի թեկնածությունն առաջադրել են Չիլին, Բրազիլիան եւ Մեքսիկան համատեղ։

Բաչելետը Լատինական Ամերիկայից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն չէ։ Անցյալ տարվա նոյեմբերին Արգենտինան առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի թեկնածությունը։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Միշել Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ 2006–2010 և 2014–2018 թվականներին։ 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

2018 թվականին աշխարհում տարածվեցին Բաչելետի՝ Չիլիի նախագահի պաշտոնից հեռանալու կադրերը, որտեղ երեւում էին, թե ինչպես են բնակիչները հրաժեշտ տալիս արդեն նախկին նախագահին։

Կարդացեք նաև

Back to top button