ԿարևորՔաղաքական

Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, հայտնում են ՊՆ–ից։

Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Ռազմական ակադեմիայում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Այնուհետև գեներալ Անիլ Չաուհանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացել համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին, հանդես եկել դասախոսությամբ։

Կարդացեք նաև

Back to top button