
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերին վաղը սպասում են Մոսկվայում, դիվանագետը բանակցություններ կվարի ռուս պաշտոնակից Սերգել Լավրովի հետ:
Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնել է, որ Մոսկվայի ճանապարհին Շտայնմայերը մի քանի ժամով կանգ կառնի Կիևում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Մոսկվայից արտաքսվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը: Ռուսական կողմը հայտնել է, որ այս կերպ պատասխանել է Գերմանիայում գտնվող ռուս դիվանագետներից մեկի նկատմամբ Բեռլինի ոչ բարեկամական քայլին:
Գերմանիայի արտգործնախարարությունում Ռուսաստանի քայլն անվանել են «ասեղների ծակոցների» քաղաքականություն:




