
Լոս Անջելեսում կիրակի երեկոյան կայացել է երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ 2026 թվականի Գրեմմի 68-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն առանձնացել է իր ընդգծված քաղաքական շեշտադրումներով․ բազմաթիվ հաղթողներ և հյուրեր բեմից քննադատել են ԱՄՆ ներգաղթային ոստիկանության (ICE) գործողությունները, որոնք վերջին շաբաթներին կրակել և սպանել են երկու ցուցարարի։
Մրցանակակիրների թվում էին ռեփեր Քենդրիկ Լամարը (հաղթել է հինգ անվանակարգերում), ինչպես նաև երգչուհիներ Բիլլի Այլիշը և Լեդի Գագան։
Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին (իսկական անունը՝ Բենիտո Անտոնիո Մարտինես Օկասիո) հուզիչ ելույթ է ունեցել։

Նա հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում լատինաամերիկյան հայտնի ռեգեթոն ոճի «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար։
Սա Գրեմմիի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմն արժանանում է գլխավոր մրցանակի։ Նա ստացել է եւս մեկ մրցանակ «Քաղաքային երաժշտություն» անվանակարգում։
«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես ասում եմ՝ «Down with ICE!» (Կորչի’ ICE-ը)»,- ասել է երաժիշտը արարողության սկզբում։
Նա նկատի է ունեցել ICE-ի սպաները գործողությունները, որոնք Մինեսոտայում կրակել և սպանել էին ցուցարարներ Ռենե Նիկոլ Գուդին և Ալեքս Պրետիին:
Թրամփի վարչակազմը պնդում է բոլոր անօրինական ներգաղթյալներին արտաքսելու անհրաժեշտության մասին, և ICE-ը տարբեր քաղաքներում փորձում է որսալ ներգաղթյալներին, ինչին դեմ են շատ ամերիկացիներ։
«Մենք բարբարոսներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք օտարերկրացիներ չենք, մենք մարդիկ ենք և մենք ամերիկացիներ ենք», — հայտարարել է Բեդ Բաննին։
Այդ պահին արարողության մասնակիցներից շատերը ոտքի են կանգնել՝ հաջակցություն նրա խոսքերի:




