ԿարևորՄիջազգային

Պուտինի բանագնացը մեկնել է Մայամի՝ հանդիպելու ամերիկյան պատվիրակության հետ

Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Մայամի՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16:00) Դմիտրիևը բանակցությունների է մեկնել մի քանի մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով։

Ուկրաինայի շուրջ բանակցություններ

Անցյալ շաբաթ Աբու Դաբիում տեղի է ունեցել անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները։ Կողմերը փակ դռների հետևում քննարկել են ամերիկյան խաղաղության ծրագրում առկա չլուծված հարցերը։ Նոր հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի խոսքով՝ հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն չի բացառվում նաև ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությունը։

Մինչ ԱՄԷ-ում կայացած բանակցությունները, տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը, որը գլխավորել է հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Կրեմլի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը նշել է, որ առանց տարածքային հարցի լուծման, այդ թվում՝ Դոնբասի շուրջ, երկարաժամկետ կարգավորման հույս չկա։ Մոսկվան ընդգծում է, որ ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից կարևոր պայման է բանակցությունների համար։

Կարդացեք նաև

Back to top button