ԿարևորՀասարակություն

Քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ՝ բարձր գնահատելով համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության և 2026–2030 թթ. ծրագրերի իրականացման ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը և անձամբ Քրիսթին Վայգանդի կարևոր դերը` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց գրանցելու հարցում։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների իրականացմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button