Տնտեսական

Սեւ օրեր չեն սպասվում, բայց ռիսկեր կլինեն. տնտեսագետ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր» 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր խոսել է 2015-ի բյուջեի ու Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին: Ըստ նրա՝ չի բացառվում, որ համաշխարհային տնտեսական անկման միտումները ինչպես եղավ 2014թ-ին,  ազդեն Հայաստանի վրա նաև 2015 թվականին: Եկող տարի Հայաստանի վրա անշուշտ ազդեցություն կունենա նաև Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը: 

«Համեստ ցուցանիշները խոսում են այն մասին, որ ինչպես այս տարվա, այնպես էլ 2015 թ. տնտեսության զարգացման կանխատեսումները զուսպ են: Դա պայմանավորված է ոչ միայն ներքին գործոններով, այլ նաև տարածաշրջանային և համաշխարհայինտնտեսության զարգացումներով: Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը հաջորդ տարի ևս անկում գրանցեն, որն էլ կազդի Հայաստանի վրա: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ևս բավականին լուրջ ռիսկեր է պարունակում, որն էլ կարող է բերել տնտեսության որոշ ցուցանիշների ժամանակավոր վատթարացման: Համամիտ չեմ, թե սև օրեր են սպասվում, բայց որոշ ռիսկեր են սպասվում, որը կարող են բերել ժամանակավոր որոշ ցուցանիշների վատթարացման, սրան  պետք է պատրաստ լինել», — ասել է տնտեսագետը:

Back to top button