
Բրյուսելի՝ Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված ռազմավարական գծի և Եվրամիության՝ ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկի արագ վերափոխման համատեքստում ԵՄ անդամակցությամբ Հայաստանի հետաքրքրվածությունը Մոսկվայի մոտ մտահոգություն չի կարող չառաջացնել, ՏԱՍՍ պետական գործակալությանը ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության պետ Վլադիսլավ Մասլեննիկովը։
Ըստ նրա՝ Բրյուսելը Երևանին ակտիվորեն պարտադրում է քաղաքականորեն մոտիվացված անցում իր չափորոշիչներին, որը հաշվի չի Հայաստանի ԵԱՏՄ-ին և դրանից բխող պարտավորությունները։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները թե՛ մեր դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման տեսանկյունից»,- ասել է նա։
Ռուս դիվանագետը նշել է, որ որոշակի փուլում Բրյուսելը ցանկացած թեկնածու երկրից սկսում է պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքական գծին, որը «ներկայումս ակնհայտորեն հակառուսական բնույթ է կրում»։
Նա հուսով է, որ Երևանում գիտակցում են այն հանգամանքը, որ անգամ Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում Եվրամիության անդամակցությունը։




