Սպորտ

Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն է դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մանուէլ Պետրոսյանը:

Տիգրան Հարությունյանը առաջնությունն ավարտել է 4-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 5 միավորով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Վետերանների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button