Անցած ամիսներին լրատվամիջոցների բևեռացումն ավելի է խորացել։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նրա խոսքով, ապաքաղաքական լրատվամիջոցներ հաշված մատների վրա կարելի է հաշվել։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Օրագիր նյուզի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանն էլ կարծում է, թե չի կարող պետությունը լինի բարձիթողի վիճակում, իսկ լրատվամիջոցները՝ լավ վիճակում։




