Ինտերնետը ավելի լայն հնարավորություններ ստեղծեց հիբրիդային պատերազմի համար։
«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, մեդիաների մի մասն ակամայից են հիբրիդային հարձակումների մաս դառնում, մի մասը՝ գիտակցաբար։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էլ կարծում է, թե հիբրիդային հարձակումների հետևանքով մարդիկ կոնտենտին անլուրջ են վերաբերվում։




