Հասարակություն

Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է

Այսօր` հունվարի 27-ը, Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, օրը՝ ոչ աշխատանքային։

«Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը, նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ընդունման փաստը՝ կարևոր է դառնում 1 օրվա սահմանումը, որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհվածների հիշատակը, կխոնարհվենք նրանց առաջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն՝ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին, նախորդող օրը»,-հայտարարել էր Ռուբինյանը։

Խոսելով ամսաթվի ընտրության մասին՝ Ռուբինյանը նշել էր, որ այն կապված չէ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ, բայց ունի որոշակի տրամաբանություն և իմաստ։

«Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, որովհետև առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կյանքի խորհրդանիշ, արդեն կտոնենք Բանակի օրը», -պարզաբանել էր Ռուբինյանը։

Օրենքի համահեղինակն է նաև անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button