
Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճից սիգ բռնել։ 2026-ին ավելացվել է սիգ ձկնատեսակի որսի սահմանված քվոտան և սահմանվել է 550 տոննա, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը` վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարությանը։
Քվոտայի ավելացումը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները բացատրում են նրանով, որ լճում ավելացել է արդյունագործական չափի սիգ ձկնատեսակի քանակը:




