«Առա´ջ, Իտալիա» կուսակցություն.«Դատապարտում ենք այս ագրեսիան՝ որպես բացահայտ սադրանք»
Իտալիայի «Առա´ջ, Իտալիա» ( Forza Italia) կուսակցությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ ուղղաթիռի խոցման կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է, որ «Կովկասյան պատերազմի քամիները սպառնում են նորից պայթեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը: Ադրբեջանի բանակը կրակ է բացել անկախ Լեռնային Ղարաբաղի (հայ-քրիստոնյա) զինված ուժերի ուղղաթիռի վրա և արգելում է մոտենալ ու օգնություն ցուցաբերել վիրավորներին: Դատապարտում ենք այս ագրեսիան՝ որպես բացահայտ սադրանք: Առավել ևս, որ հայկական աղբյուրները հաստատում են, որ զորավարժության ընթացքում ուղղաթիռում զենքեր չեն եղել: Վճռականապես դատապարտում են միջադեպը նաև ԵՄ-ը, ԵԱՀԿ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մենք միանում ենք նրանց, քանի որ սա մի դաժան և վտանգավոր հետևանքներով հարձակում է»,-նշված է Իտալիայի «Առա´ջ, Իտալիա» կուսակցության հայտարարությունում: