Հասարակություն

Silicon Mountains 2026. Տեխնոլոգիաները՝ զարգացման առանցքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնությամբ 2026 թվականին կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական հարթակը, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

Միջոցառումների շարքը կմիավորի պետությանը, բիզնեսին, գիտական և ինժեներական համայնքներին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրակարգի շուրջ։

Մեկնարկը կտրվի Silicon Mountains RISE (Research, Innovation, Science, Engineering) ձևաչափով, որի շրջանակում նախատեսվում են խոշոր ցուցահանդես և պանելային քննարկումներ։

Միջոցառման առանցքային ուղղություններն են՝ հետազոտություն, նորարարություն, գիտություն և ինժեներիա։

Silicon Mountains 2026-ի շրջանակում կանցկացվի նաև Silicon Mountains Regional Forum, որն ուղղված է Հայաստանի մարզերի տեխնոլոգիական ներուժի բացահայտմանը։ Ֆորումը կկայանա Տավուշի մարզում։

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով տեղական ներուժի իրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։

Կարդացեք նաև

Back to top button