
Երկու քաշային կարգերում UFC-ի՝ մարտեր առանց կանոնների նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը մտադիր է Իռլանդիայում բարձրացնել Հիսուս Քրիստոսի խոշորագույն արձանը։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր գրառման մեջ՝ հիացմունք հայտնելով Հայաստանում նման ծրագրի իրականացման համար։
«Ես երազանք ունեմ. Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը։ Մեր ազգի հավատի հսկա արձանը։ Հայաստանն այժմ կառուցում է աշխարհում ամենամեծ արձանը, այն հիասքանչ է։ Բրավո՛, Հայաստան։ Առա՛ջ, Իռլանդիա»,- գրել է նա։
Խոսքը Հատիս լեռան վրա Փրկչի արձանի տեղադրման նախագծի մասին է։ Այդ 33-մետրանոց արձանը աշխարհում ամենաբարձրը կլինի։




