ԿարևորՀասարակություն

Գինի և հազարամյա վանքեր․ Հայաստանը՝ The New York Times-ի 20 լավագույն ճամփորդական ուղղությունների ցանկում

The New York Times-ում լույս է տեսել հոդված, որում Հայաստանը ներառված է 2026 թվականին առաջարկվող աշխարհի 20 լավագույն ճամփորդական ուղղությունների ցանկում, հայտնում են Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։ 

The New York Time-ը նշում է, որ վերջին տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին գրանցելով ռեկորդային ցուցանիշ, իսկ օգոստոսին ամսական այցելությունների նոր ռեկորդ է սահմանվել:

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ։ Բացահայտեք Հայաստանը 2026-ին»,- նշված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button