ԿարևորՄիջազգային

Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզին

Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց, հայտարարել է, որ Դանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերաօկուպացրել է Գրենլանդիան՝ խախտելով ՄԱԿ-ի նորմերը։

«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչդեռ Դանիան չէր կարողանում դա անել։ Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրել է այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը», — գրել է Լենդրին X-ում։

Նա նշել է, որ Գրենլանդիայի պարագայում ԱՄՆ-ի նկատմամբ պետք է խոսքը գնա «հյուրընկալության, այլ ոչ թե թշնամանքի» մասին։

Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրերի մասին՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Դանիայի իշխանություններն անընդունելի են համարում Դանիայի և Գրենլանդիայի միջև հարաբերություններին արտաքին միջամտության ցանկացած փորձ։

Տես նաև` Մենք ստիպված կլինենք պաշտպանել Գրենլանդիան. Թրամփը հայտարարել է, որ տարածքը կարող են զավթել Ռուսաստանը կամ Չինաստանը

Կարդացեք նաև

Back to top button