
Ճապոնիայի արևմտյան Չուգոկու շրջանում հունվարի 6-ին գրանցվել է 6.2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիմանե պրեֆեկտուրաի արևելքում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Սեյսմիկ ինտենսիվությունը Ճապոնիայում կիրառվող 1-7 սանդղակով գերազանցել է 5-ը։
Chugoku Electric Power-ը հայտնել է, որ երկրաշարժից մոտ 32 կմ հեռավորության վրա գտնվող Շիմանե ատոմակայանի 2-րդ բլոկում աշխատանքները շարունակվում են սովորականի պես, խախտումներ չեն արձանագրվել։
West Japan Railway-ը ժամանակավորապես դադարեցրել է Շինկանսեն արագընթաց գնացքների երթևեկությունը Շին-Օսակա-Հակատա հատվածում։




