
ԱՄՆ-ը և Չինաստանը նոյեմբերի 12-ին մի շարք համաձայնագրեր կստորագրեն, որոնք ուղղված են ռազմական հակամարտությունների կանխմանը, գրում է TASS-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Համաձայնագրի նպատակն է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկրների միջև ռազմական հակամարտությունների կանխարգելումը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվում են տեղեկացնել միմյանց զորավարժությունների ու այլ խոշոր ռազմական միջոցառումների անցկացման մասին: Երկրորդ փաստաթղթով ծովում եւ օդում զինվորևականների հանդիպման կանոններ է սահմանվում: Բացի այդ, ըստ թերթի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
Տեղեկացնենք, որ նախօրեին երկու երկրները համաձայնագրեր են ստորագրել մի շարք տեխնոլոգիական ապրանքների համար սակագների իջեցման մասին: Համաձայնագիրն ազդելու է մոտ 1 տրիլիոն դոլար ծավալով առևտրաշրջանառության վրա: Խոսքը վերաբերում է կիսահաղորդիչներին, բժշկական սարքավորումներին, GPS համակարգերին:




