
BBC-ն հայտնում է, որ առնվազն հիսուն մարդ է զոհվել Պակիստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նրանք հիմնականում կանայք և երեխաներ են: Կա 15 վիրավոր:
Հարավում՝ Խայրփուրում, ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ամենայն հավանականությամբ՝ պատճառը մառախուղն է եղել:
Նման մահացու ելքով պատահարները սովորական են Պակիստանի ճանապարհներին՝ անուշադիր վարորդների, ոչ ապահով մեքենաների և վատ ճանապարհածածկերի պատճառով, նկատում է աղբյուրը:




